Կկազմակերպվի միակողմանի երթևեկություն՝ դեպի Ազատության պողոտա ուղղությամբ
17.10.2013 17:01
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի հոկտեմբերի 18-ից Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի՝ Կոմիտաս պողոտայի անցուղու խաչմերուկից (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գրասենյակի մոտից) մինչև Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկ հատվածում կազմակերպվելու է միակողմանի երթևեկություն՝ դեպի Ազատության պողոտա ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: