Կրասնոդարում կողոպուտ էր կատարել և թաքնվել հետաքննության մարմինների քննությունից
30.11.2015 09:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Թաթիկ Օ.-ին, ով 2014 թ. սեպտեմբերի 6-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 161 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (կողոպուտ, հետաքննության մարմինների քննությունից թաքնվող մեղադրյալ):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: