Կողոպուտ կատարողին հայտնաբերեցին
Հունվարի 28-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել 1990 թ. ծնված Սուրեն Կ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 19-ին, ժամը 4-ին, մուտք է գործել Իսրայելյան փողոցի թիվ 39 հասցեին հարակից վագոն-տնակ և այնտեղ բնակվող կնոջից պահանջել գումար: Մերժում ստանալով՝ կնոջ մարմնի տարբեր մասերին ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելուց հետո, վագոն-տնակից բացահայտ հափշտակել է կենցաղային գազի 1 բալոն, իսկ մահճակալի բարձի տակից` 10.000 դրամ, ու հեռացել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1953 թ. ծնված Դոնարա Հ.-ն է, ով հունվարի 28-ին, ժամը 16.00-ին հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Նախապատրաստված նյութերը Սուրեն Կ.-ի հետ միասին հանձնվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: