Կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարինե Մ.-ին, որը դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
