1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

26.09.2015 13:14 Միջոցառումներ
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքը անձնակազմի մասնագիտական և անձնային որակների կատարելագործման, կարգապահության մակարդակի բարձրացման, օրինականության խախտումների բացառման ուղղությամբ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս ընդգծել է՝ բարեփոխումների երկրորդ փուլում գտնվող համակարգն առաջին հերթին է շահագրգռված ազատվելու բոլոր նրանցից, ովքեր ապօրինի գործողություններով արատավորում են ոստիկանության հեղինակությունը, ոստիկանի պատիվը, խոչընդոտում հանրային վստահության ամրապնդման ընթացքին:
Այս խնդիրների լուծմանը կոչված կարևոր կառույցներից մեկի՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցում էին ոստիկանության շտաբի, իրավաբանական, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ներքին անվտանգության վարչությունների պետերը, ՀՀ կառավարության պետաիրավական վարչության պետը և հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 հասարակական միավորումների ներկայացուցիչները:
Հանձնաժողովի նիստն ընթացավ ՀՀ կառավարության կողմից սահմանված ընթացակարգով: Օրակարգի համաձայն՝ հանձնաժողովը քննության առավ կարգապահական կոպիտ խախտումներ թույլ տալու մեջ մեղադրվող՝ Պետական պահպանության գլխավոր վարչության մեկ և Ճանապարհային ոստիկանության 2 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ կազմված եզրակացությունները:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով նյութերը, համապատասխան փաստական հանգամանքները պարզելուց հետո, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն որոշում կայացրեց միջնորդել ոստիկանության պետին` ոստիկանության երեք ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Ընդ որում, նրանցից երկուսի նկատմամբ առաջարկվեց կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: