Կոմբայնը դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կողաշրջվել ձորը: Վարորդը մահացել է
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.10-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մանվել Հակոբյանի վարած կոմբայնը Բռնակոթ-Բարձրավան ճանապարհի «Թիլատու» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կողաշրջվել ձորը: Մ. Հակոբյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
