ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Էդիկ Հ.-ն և կամավոր հանձնել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ:


***
Ոստիկանության ՊՊԳՎ Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Արտյոմ Զ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է 378 հատ 5.45 մմ տրամաչափի, 83 հատ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի, 51 հատ 7.62 մմ տրամաչափի գնդացրի, 5 հատ 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» հրացանի, 2 հատ 5.45 մմ տրամաչափի ատրճանակի, 1 հատ «ԴՇԿ» գնդացրի փամփուշտ, նռնակի 3 պայթուցիչ, 1 ուսումնական նռնակ՝ պայթուցիչով, և 8 ճայթիչ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: