Կինը հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով
01.12.2015 11:23
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 23 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Աննա Յու.-ին, ով նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: