Կանեփ՝ «Նիսան-Մարչ»-ում
24.10.2015 11:16
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեստան գյուղից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գուրգեն Գ.-ին և 1996 թ. ծնված Գևորգ Բ.-ին:
Գուրգեն Գ.-ի «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենայում դրված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով:
Գուրգեն Գ.-ն հայտարարել է, որ թմրանյութն ինքն է պատրաստել իր օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: