Կնոջը դանակահարած ամուսնուն ձերբակալեցին
10.10.2013 12:30
Մարմնական վնասվածք
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիսունն անց մի տղամարդ Վանաձորի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածներ հասցրել և դիմել փախուստի:
Ժամը 19.55-ին շտապօգնության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված Լևոն Ա.-ն վիճաբանել է կնոջ` Սիրանուշ Ա.-ի հետ և դանակով երկու անգամ հարվածել նրա պարանոցին:
Լևոն Ա.-ն նույն օրն ինքնակամ ներկայացել է բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Լևոն Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: