1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կնոջը ծեծի է ենթարկել և հափշտակելով պարանոցի ոսկյա շղթան՝ դիմել փախուստի

19.06.2013 11:27 Ավազակություն

Հունիսի 16-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Նոր Խարբերդ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ոմն Անդոն՝ «Պնդո» մականունով, Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի մոտակայքում հարձակվել է իր վրա, պոկել պարանոցի ոսկյա շղթան և ծեծի ենթարկել իրեն: 
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում նշված կնոջ հետ վիճաբանել և այնուհետև ոտքով հարվածներ է հասցրել Այնթափ գյուղի 17-րդ փողոցի բնակիչ, «Պնդո» մականունով ոմն Անդրանիկը, որից հետո վերջինս բացահայտ հափշտակել է կնոջ պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի` պատճառելով 72.000 դրամի նյութական վնաս:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Անդրանիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: