ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կնոջը, կնոջ քրոջը և վերջինիս դստերը դանակահարողին ձերբակալեցին

Հուլիսի 27-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Կարեն Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր կնոջ` 1987 թ. ծնված Անժելա Պ.-ի, կնոջ քրոջ` 1980 թ. ծնված Քրիստինե Պ.-ի և վերջինիս դստեր` 1999 թ. ծնված Սիրուհի Գ.-ի մարմինների տարբեր մասերին` պատճառելով բազմաթիվ վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 04.30-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերջիններս տեղափոխվել են բուժօգնության: Ըստ բժշկի տեղեկանքի` Անժելա և Քրիստինե Պ.-երը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Հանցագործության գործիք խոհանոցային դանակը Կարեն Ս.-ն ինքնակամ ներկայացրել է բաժին:
Կարեն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: