1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կնոջը չհաջողվեց կալանավոր ամուսնուն թմրամիջոց հասցնել /ԼՐԱՑՎԱԾ/

Ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  ԹԱՇԴՊ վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցների հետ համատեղ, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Պարզվել է նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ` 1957 թ. ծնված Աղասի Ա.-ից, որը նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ապրիլի 29-ին ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության ծառայողների պահանջով Արևիկ Շ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի 30 հաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: