Կնոջը վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց
10.07.2013 11:23
ՃՏ պատահարներ
Հուլիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արմեն Խ.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Մանյա Պ.-ին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 19.10-ին, Արմեն Խ.-ն Գետաշեն գյուղից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: