Վանաձորցի 43-ամյա տղամարդը կացնով խփել էր նախկին կնոջը
Հունվարի 2-ին, ժամը 17.10-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի պատռված վերք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ 42-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վանաձորցի 42-ամյա կինը հաղորդում է տվել, որ նախկին ամուսինն է կացնով խփել իրեն:
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 43-ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ տալով, կացնով խփել է նախկին կնոջ կրծքավանդակին, ապա ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
43-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում:
Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: