ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կնոջ դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

10.11.2016 11:00 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 8-ին, ժամը 12-ին, Ազատության պողոտայի թիվ 11 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր դրամապանակ, որի մեջ եղել է 2.000 ռուբլի, 36.000 դրամ և 1958 թ. ծնված Լիդա Չ.-ի նույնականացման քարտը:
Լիդա Չ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում գողացել են իր դրամապանակը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: