1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

84-ամյա կնոջ մահը «ՎԱԶ-21063»-ի կցորդիչով հարվածի հետևանք էր

08.04.2023 12:34 Սպանություն
84-ամյա կնոջ մահը «ՎԱԶ-21063»-ի կցորդիչով հարվածի հետևանք էր

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «հիպերտոնիկ կրիզ, կոմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ տեղափոխված 84-ամյա Նինա Տիտանյանը հիվանդանոցում հանկարծամահ է եղել:
Ապրիլի 7-ին դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Օձուն բնակավայրի 84-ամյա բնակչուհու մահվան պատճառահետևանքային հանգամանք եղել են գլխի փակ տրավման և կողերի բազմաթիվ կոտրվածքները, որոնք մինչ հետազոտելն ակնհայտորեն չեն երևացել:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օձուն գյուղի 34 տարեկան և 30 տարեկան երկու տղամարդիկ ապրիլի 6-ին, ժամը 17.20-ին, գյուղի մշակույթի տան հարակից փողոցում «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայի ինքնաշեն կցորդիչով անզգուշությամբ հարվածել են փողոցով անցնող 84-ամյա կնոջը, ինչից հետո նրան անգիտակից վիճակում տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Տղամարդիկ նշված հանգամանքը գաղտնի են պահել:
Օձունցի 34-ամյա և 30-ամյա տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը:
«ՎԱԶ-21063»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: