Ձայնարկիչներ գողացողին հայտնաբերեցին
10.03.2016 12:08
Գողություն
Մարտի 4-ին, ժամը 11-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Դաշտավան գյուղից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արթուր Զ.-ին:
Պարզվել է, որ նա Նիզամի գյուղի տներից մեկի դիմաց կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը:
Պարզվել է նաև, որ նա նույն գյուղի մեկ այլ «ՎԱԶ-2107»-ի սրահից դարձյալ գողացել է ձայնարկիչը:
Արթուր Զ.-ից վերցվել է բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: