Խարդախության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին զբոսայգու մոտ
13.04.2015 11:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 11-ին, ժամը 16.55-ին, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող զբոսայգու մոտակայքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Հռիփսիմե Հ.-ն, ով ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: