Խմելու ջրի խողովակների գողերին հայտնաբերեցին
22.04.2015 17:10
Գողություն
Ապրիլի 21-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Մայիս Մ.-ին, 1988 թ. ծնված Մկրտիչ Ղ.-ին, 1981 թ. ծնված Վլադիկ Մ.-ին, 1967 թ. ծնված Նորայր Պ.-ին և 1974 թ. ծնված Մխիթար Խ.-ին, ովքեր խոստովանել են, որ գիշերը գողացել են Փոքր Մանթաշ համայնքին պատկանող 60 մ երկարությամբ խմելու ջրի խողովակները:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: