ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը գրավատան սեղանից հեռախոս էր գողացել

03.09.2015 10:43 Գողություն

Օգոստոսի 28-ին, ժամը 13.30-ին, 1986 թ. ծնված Գևորգ Պ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ գրավատան սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գևորգ Պ.-ի հեռախոսը գրավատան սպասարկման սեղանի վրայից գողացել է 1964 թ. ծնված Մանուշակ Պ.-ն, որը հեռախոսը վերադարձրել է և ներկայացել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: