Կնոջ պայուսակից դրամապանակը գողացողին հայտնաբերեցին
09.04.2015 10:25
Գողություն
Մարտի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում 1986 թ. ծնված Արևիկ Բ.-ն հաղորդում էր տվել, որ թիվ 259 երթուղու ավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 1.200 ռուբլի և 44.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ն, որը Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: