1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Քննարկվեցին  ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների ընթացքին և ընդգծեց այն պատասխանատվությունը, որ կրում են ստորաբաժանումների ղեկավարները իրենց ոլորտում փոփոխությունների հերթական փուլն ավարտին հասցնելու և արդյունքներն ամրագրելու համար:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին հաշվետու շրջանում իրականացրած աշխատանքը՝ նշելով օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացքում ծագող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:
Վլադիմիր Գասպարյանն առանձնացրեց մի շարք հիմնախնդիրներ՝ նիստի մասնակիցների ուշադրությունը, մասնավորապես, հրավիրելով կրտսեր կազմի գործնական պարապմունքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության վրա, նկատի ունենալով, որ հենց այդ անձնակազմն է անմիջականորեն շփվում քաղաքացիների հետ: 
Ընդգծվեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում բնակչության հետ համագործակցությունը խորացնելու, հանցագործությունների կանխարգելման ոլորտում պետական պահպանության, համայնքային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների համատեղ աշխատանքը նոր մակարդակի բարձրացնելու և մի շարք այլ ոլորտներում որակական տեղաշարժերի հրատապ անհրաժեշտությունը:
Հաշվետու շրջանում կատարված աշխատանքի վերլուծությամբ հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների, պարեկապահակային ծառայության, ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների գործունեությունը ինչպես բարեփոխումների, այնպես էլ բուն ծառայողական պարտականությունների կատարման ուղղությամբ՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես արտաքին ծառայողների աշխատանքի արմատական բարելավման խնդիրը՝  իր պահանջը մասնավորելով Ճանապարհային ոստիկանության օրինակով:
Օպերատիվ խորհրդակցության ընթացքում նշվեցին այն միջոցառումները, որոնք ուղղված են Ճանապարհային ոստիկանության կառուցվածքային, բարոյահոգեբանական, գործառնական վերափոխություններին, ինչպես և տեխնիկական նորագույն միջոցների ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցման ծրագրի իրագործմանը, ինչը թույլ կտա  ունենալ արդիական ճանապարհային ոստիկանություն, որը հանրային պահանջ է և ոստիկանության ղեկավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ծառայությունների և ստորաբաժանումների ղեկավարներին՝ նշելով դրանց իրականացման կոնկրետ շրջանակներն ու ժամկետները: