ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են կոկաին

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի աշխատակիցները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել վարորդին և երեք ուղևորին՝ բոլորն էլ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի բնակիչ: Անձնական խուզարկությամբ 30-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված: 27-ամյա ուղևորը հայտնել է, որ կոկաինն իրենն է, ձեռք է բերել նախորդ օրը Երևանում` Տելեգրամ ալիքի միջոցով:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: