ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տարեց կնոջ դիակ՝ Կողբ գյուղում

Հուլիսի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Կողբ գյուղ, որտեղ 1921 թ. ծնված Իսկուհի  Հարությունյանին հայտնաբերել են մահացած վիճակում:  
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ի.Հարությունյանի հարևանը վերջինիս տնամերձ հողամասում նկատել է, որ հրդեհ է բռնկվել, գնացել և հողամասի վառված հատվածում հայտնաբերել է Իսկուհի Հարությունյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են այրվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: