Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
05.04.2018 12:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Երևանի Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Ե.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ոչ սթափ վիճակում ՃԵԿ խախտելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: