ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին, ժամը 13.45-ին, Երևանի Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Լուիզա Բ.-ին, որը 2017թ. օգոստոսի 11-ից ՌԴ ոստիկանության Ռոստովի շրջանի Ակսայսկի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: