ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվել է Գյումրիում կատարված կողոպուտը

12.02.2022 13:20 Կողոպուտ
Բացահայտվել է Գյումրիում կատարված կողոպուտը

Փետրվարի 6-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ ժամը 17.15-ի սահմաններում Գյումրու Խորենացու փողոցի դեղատուն է մտել բժշկական դիմակով մի քաղաքացի, բռնել է իր ձեռքից, մոտեցրել դրամարկղին և այնտեղից վերցնելով 70.000 դրամ՝ հեռացել է:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին Գյումրի քաղաքի Սարգսյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 6-ին կողոպուտը կատարել է ինքը:
Երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: