Ոստիկանները բացահայտել են կողոպուտը
21.08.2019 15:42
Կողոպուտ
Օգոստոսի 20-ին, ժամը 01.50-ին, ոստիկանություն է զանգահարել 33-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից գետնանցումում 16-ամյա ծանոթ պատանին իր գրպանից բացահայտ հափշտակել է 10 հազար դրամ և բջջային հեռախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված հասցեից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել պատանուն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: