ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին ամիսներ առաջ Արտաշատում կատարված կողոպուտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22.08.2019 14:55 Կողոպուտ

Հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է գետնին դրված իր պայուսակը, որի մեջ եղել է գումար և դիմել փախուստի:
Հետաքննություն իրականացնող մարմինը կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված համալիր որոնողական միջոցառումների արդյունքում պարզեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արտաշատի Իսակովի փողոցի 40-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 8-ին բացատրական աշխատանքների արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: