Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
31.10.2012 11:14
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Հարություն Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: