Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին գյուղմթերքների շուկայում
20.02.2014 16:38
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մալաթիայի գյուղմթերքների շուկայից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Պարույր Ե.-ին, որը փետրվարի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: