Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Նոր Արեշում
24.12.2014 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, Նոր Արեշի 33-րդ փողոցից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերուժան Գ.-ն, որը դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: