ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Ալբերտ Գ.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: