Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
23.01.2013 10:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 15.00-ին, Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ռոբերտ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: