Հետախուզվում էր կողոպուտի փորձի մեղադրանքով
27.04.2023 12:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 26-ին Ուլնեցու 3-րդ փակուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 46-ամյա Մհեր Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: