Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
10.04.2018 13:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 16.20-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որը ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: