Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
12.03.2018 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 9-ին, ժամը 19.30-ին, Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1992 թ. ծնված Գևորգ Գ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: