Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց հիվանդանոցում
18.03.2019 12:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՀԳՎ, Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 14.30-ին, Երևան քաղաքի 1-ին համալսարանական հիվանդանոցում հայտնաբերվել է 30-ամյա Սարգիս Թ.-ն, որը 2018թ. օգոստոսի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 2-րդ կետի և 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: