Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը՝ Աբովյան փողոցում
22.01.2019 10:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 21-ին, ժամը 23.10-ին, Աբովյան փողոցի 38 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ադամ Բ.-ին, որը հունվարի 17-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: