Կողոպուտի համար հետախուզվողը հայտնաբերվեց
22.08.2019 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 21-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները Երևանի Զեյթունի գերեզմանատան մոտից բերման են ենթարկել 49-ամյա Հայկ Շ.-ին, որը մայիսի 14-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: