Կողոպուտի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
27.07.2022 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 26-ին Հովսեփյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել 29-ամյա Անդրանիկ Կ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: