Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Դվինում
27.11.2023 11:14
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 24-ին Վերին Դվին գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 47-ամյա Ռոբերտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: