Կողոպուտի համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում
05.11.2018 12:25
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում հոկտեմբերի 27-ին, ժամը 03.45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գևորգ Օ.-ն, որը օգոստոսի 15-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: