ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտներ կատարած երիտասարդը հայտնաբերվել է

16.07.2022 15:58 Կողոպուտ
Կողոպուտներ կատարած երիտասարդը հայտնաբերվել է

Հուլիսի 10-ին, ժամը 21.52-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում բացահայտ հափշտակեցին անհայտ կնոջ վզնոցը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ մի երիտասարդ 71-ամյա կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր վզնոցը և դիմել փախուստի:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 25-ամյա բնակիչը: Հուլիսի 15-ին նա Մովսես Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Պարզվել է, որ նա կատարել է նաև նմանատիպ այլ արարքներ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: