ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտ կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել է

26.04.2013 11:22 Կողոպուտ
Ապրիլի 25-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 62-ամյա մի կին և  հայտնել, որ անհայտ անձը ժամը 09.30-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 6 շենքի բակում բացահայտ հափշտակել է իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, սոցիալական քարտը, գումար, բանալիներ, անձրևանոց և այլ պարագաներ:
Նույն օրը, ժամը 20.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մասիս Ն.-ին:
Պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է նա:
Հափշտակվածն առգրավված է:
Մասիս Ն.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: