Կողոպուտ Հալաբյան փողոցում
Ապրիլի 18-ին, ժամը 16.30-ին, 54-ամյա մի տղամարդ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ առավոտյան ժամը 08.45-ին Հալաբյան փողոցի 44 հասցեի մոտ բացահայտ հափշտակել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների անձրևային թարթիչներն ու դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1979 թ. ծնված Հրաչյա Խ.-ն, որը նույն օրը, ժամը17.00-ին, Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ թարթիչները հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: