1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կողոպուտ մանկական խաղահրապարակում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

04.06.2024 09:39 Կողոպուտ

Մայիսի 25-ին ոստիկանության Վաղարապատի բաժին դիմեց մի կին: Նա տվեց հաղորդում, որ նույն օրը, կեսօրին մոտ, երբ երեխայի հետ Վաղարշապատի Տերյան փողոցի հարակից մանկական խաղահրապարակում էր, բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսն ու փախել:
Կինը շատ բան չէր կարող ասել կողոպտողի մասին, միայն նշեց, որ մոտ 30 տարեկան տղամարդ էր: Հանցագործի և հանցագործության վերաբերյալ տվյալները Վաղարշապատի քրեական հետախույզները լրացրին իրենց հայտնի հնարքներով, ձեռնարկեցին տարբեր միջոցներ, նաև` օպերատիվ-հետախուզական, ու վերջապես ստացան հավաստի տեղեկություն:
Ըստ օպերատիվ տվյալի` կնոջ հեռախոսը հափշտակել էր Վաղարշապատի Շիրվանզադեի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ: Դեպքի վայրից նա հեռացել էր դաշտամիջյան ճանապարհով, հասել բանուկ հատված, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրան սպասում էր 32-ամյա ընկերը` իր «Օպելով»:
Մայիսի 30-ին հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին 30-ամյա երիտասարդն ու մեծամորցի 32-ամյա ընկերը: Բաժնում նրանք խոստովանել են արարքը:
Տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: