Մտել էր տուն և կողոպտել. Ճամբարակի ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Ճամբարակի բաժնում մի կին հաղորդում տվեց, որ գիշերը, ժամը 2-ից 2.30-ն ընկած ժամանակահատվածում, երբ քնած են եղել, ինչ-որ մեկը մտել է իրենց առանձնատուն և ննջասենյակից հափշտակել ամուսնու բջջային հեռախոսները։ Կինը նաև հայտնել էր նաև, որ իր արթնանալուն պես տուն մտած տղամարդը փախել էր։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ճամբարակի քրեական հետախույզները համագործակցեցին մարզային վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ կողոպուտը կատարել է Ճամբարակում բնակվող 49-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Անձնական խուզարկությամբ հափշտակված բջջային հեռախոսները հայտնաբերվեցին։
Տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: