Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց
 
                                            Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 9-ին Ներքին Չարբախի 2-րդ փողոցում հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 24-ամյա Արթուր Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
 Նա ներկայացվել է քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					